Главная » 2017 » Апрель » 7 » Շնորհավոր Ապրիլի 7
11:07
Շնորհավոր Ապրիլի 7

Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ Ձեզ ուղեկիցը: Շնորհավորում ենք բոլորիդ, եղեք երջանիկ, քանի որ բոլորդ ունեք դրա իրավունքն ու նաև պարտականությունը` չկանգնել ոչնչի առաջ սեփական երջանկությանը հասնելու ճանապարհին: Յուրաքանչյուրդ գեղեցիկ եք և ունեք սիրելու ու սիրվելու իրավունք, բայց նախ սիրեք, սիրեք Ձեր կանացի հոգու բոլոր մասնակիներով, և դուք կլինեք երջանիկ, քանի որ մի իսկապես սիրող կանացի սիրտը տասնյակ հորինված սերերի ու երջանիկ կյանքերի գինն ունի: Շնորհավորում ենք բոլոր մայրերին այս գարնանային չքնաղ տոնի առթիվ: Սիրելի մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր ցանկանում, որ երբեք ձեզ միայնակ չզգաք, իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ եք: Շնորհավոր ապրիլի 7…

Հարգանքներով` Արթուր Ավետիսյան:
Просмотров: 1900 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar