Главная » 2017 » Июнь » 3 » Հայկ Մարությանը բացահայտում է «Սուպեր մամա 2» (Video)
11:40
Հայկ Մարությանը բացահայտում է «Սուպեր մամա 2» (Video)

Life.tert.am-ը գրում է. Բարձր վարկանիշ ունեցող և մեծ աժիոտաժ ստեղծած «Սուպեր մամա» ֆիլմի ստեղծագործական կազմը սեպտեմբերին հանդիսատեսին կհանձնի «Սուպեր մամա–2» կատակերգությունը։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են` Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանն են, բեմադրող օպերատորը` Մկրտիչ Բարոյանը, սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանը և Արման Մարությանը, գլխավոր պրոդյուսերը` Հայկ Մարությանը, պրոդյուսերը` Սերգեյ Հարությունյանը։ Tert.am Life–ը ֆիլմի մասին զրուցեց Հայկ Մարությանի հետ։

–Հայկ, «Սուպեր մաման» երկար ժամանակ չէր իջնում մեծ էկրաններից։ Ֆիլմի հաջողությո՞ւնն էր պատճառը, որ որոշեցիք նկարահանել նաև երկրորդ մասը։

–«Սուպեր մամայի» առաջին մասի հաջողությունն ու հանդիսատեսի պահանջն էր, որ մեզ դրդեց նկարահանել նաև երկրորդ մասը։ Ծանոթ–անծանոթ մարդիկ մեզ միշտ հարցնում էին` բա երկրորդ մաս չե՞ք նկարահանելու։ Մենք էլ որոշեցինք նկարահանել երկրորդ մաս։

–Ի՞նչ եք կարծում, այն կգերազանցի՞ առաջինի հաջողությունը։

–Ֆիլմը, բացի շատ հաջողված լինելը, նաև գերազանցել է վերջին 25 տարվա բոլոր ռեկորդները։ Այն ամենադիտվածն է ոչ միայն կինոթատրոններում, այլև հեռուստատեսությամբ և Յութուբում։ Հայկական ոչ մի ֆիլմ նման ցուցանիշ չի գրանցել։ Այն բավականին հաջողված է և, բնականաբար, երկրորդ մասն անելը պարտավորեցնող է, ինչու ոչ, նաև վտանգավոր։ Շատ դժվար է կրկնել նույն հաջողությունը։ Համաշխարհային կինեմատոգրաֆիայի փորձից ելնելով էլ կարող եմ ասել, որ շատ քիչ դեպքերում է երկրորդ մասը գերազանցել առաջինին, թեև եղել են նաև նման դեպքեր։ Այնպես որ, փորձում ենք այդ օրինակով աշխատել և 2–րդ մասն ավելի ուժեղ կամ, գոնե, առաջինին հավասար ներկայացնել։ Ամեն ինչ անում ենք դրա համար։ 2 տարի և ավելի աշխատել ենք սցենարի վրա, կրկնակի անգամ բյուջեն մեծ է, առաջին մասի համեմատ։ Մենք ամեն ինչ արել և անելու ենք, որ հանդիսատեսը գոհ մնա։ Բայց, ի վերջո, հանդիսատեսն է դատում և չեմ կարող երաշխավորել, թե ինչպես կընդունվի։

–Սցենարային ի՞նչ զարգացումներ են սպասվում։

–Սյուժեն առաջին մասի տրամաբանական շարունակություն է։ Նույն ընտանիքի պատմությունն է` 5 տարի անց։ Գլխավոր հերոսուհու` Սոնայի կյանքում ինչ–որ խնդիրներ են առաջանում։ Կարենը փորձում է իր ուժերով լուծել դրանք։ Առանց Սոնային տեղեկացնելու ստիպված նորից Կարինեի կերպարով է ներկայանում։ Ի վերջո, այդ խնդիրը լուծվում է և ֆիլմն ավարտվում է happy end–ով։

–Դերասանական կազմում ի՞նչ փոփոխություններ կան։

Դերասանական կազմի մեջ փոփոխություն չի եղել։ Բոլոր սիրված դերասանները` Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը և մյուսները կրկին ներկայանալու են ֆիլմում։ Միայն փոքրիկ աղջկա`Կառայի դերակատարն է փոխվել, քանի որ առաջին մասում երեխան շատ փոքր էր, իսկ այստեղ արդեն պետք է 5 տարեկան լինի։ Ավելացել են նաև նոր կերպարներ, որոնց խաղում են Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը, Տաթև Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը և Նարինե Ոսկանյանը` նույն ինքը` Պաուզա Անոն։ Փոքրիկ Կառայի դերը խաղացել է Իննա Մամիկոնյանը։ Դերասանները բոլորին ծանոթ են, միակ նոր դեմքը Իննան է։ Որպես դերասան առաջին անգամ հանդես է գալիս Հրաչ Մուրադյանը։ Հետաքրքիր էքսպերիմենտ ենք արել, և Հրաչը մարմնավորում է հիմնական դերերից մեկը։

–Նկարահանումը սկսել եք հունիսի 1–ից։ Ինչպե՞ս է անցել նկարահանման առաջին օրը։

–Առաջին նկարահանման օրը շատ լավ է անցել։ Այն, ինչ նախատեսել էինք, ստացել ենք և շատ գոհ ենք սկզբից։ Հուսով եմ` մյուս օրերի նկարահանումներն էլ այդպես կանցնեն։

–Նկարահանումները միայն Երևանո՞ւմ են իրականացվել։

–Այո, այս անգամ միայն Երևանում են նկարահանումներ լինելու։ Այս ֆիլմը տարբերվում է մեր մյուս ֆիլմերից, քանի որ տեղերի առումով կոմպրոմիսի չենք գնացել։ Եթե տեղը մեզ դուր չի եկել, դեկորացիաներով համալրել ենք և ստացել մեր ուզածը։

–Ե՞րբ եք նախատեսում ֆիլմի պրեմիերան։

–Նկարահանումները նախատեսված են հունիսի 1–ից մինչև հուլիսի 15–ը` պլյուս – մինուս 2–3 օր։ Այն մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի վերջին։ Ի դեպ, «Սուպեր մամա–2»–ը ցուցադրվելու է միայն կինոթատրոններում։ Այն հեռուստատեսությամբ և համացանցով չի ցուցադրվի։
Категория: Новости | Просмотров: 7410 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar