Главная » 2016 » Декабрь » 15 » Դիմա Բիլանը հիվանդության պատճառով գամված է անկողնուն
21:57
Դիմա Բիլանը հիվանդության պատճառով գամված է անկողնուն

2 օր առաջ Դիմա Բիլանն իր հիվանդության մասին պատմել էր Instagram–ում։ Հայտնի երգչը խոստովանել էր, որ հիվանդացել է, բայց հույս ունի, որ շուտով կապաքինվի։ Սակայն դա տեղի չունեցավ, եւ «Ձայնը» նախագծի մարզիչը վախեցրել է իր երկրպագուներին իր վատ առողջական վիճակով։ Նա հիվանդանոցից լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ Բիլանը կաթիլայինի տակ է պառկած։ Երգիչն արդեն մի քանի օր իրեն վատ է զգում։

Այնքան վատ, որ ստիպված է եղել պոլիկլինիկա գնալ։ «Ուռա–ուռա բրոնխիտ, եւս մի քիչ, եւ ամեն բան թոքաբորբի կվերածվեր։ Միջոցներ ձեռնարկում ենք, սակայն ասում են, որ պետք է մի քանի օր պառկել։ Նորից պետք է յուրացնել էկվիլիբրիստիկայի հրաշքները՝ համատեղել անհամատեղելին»,– գրել է Դիման միկրոբլոգում։ Վաղը Դիմայի համար պատասխանատու օր է՝ «Ձայնը» շոուում եզրափակիչ «եռյակները»։ Վաղը հայտնի կդառնա Բիլանի թիմի վերջին ֆինալիստի անունը, որ կմրցի Լեպսի, Գագարինայի եւ Ագուտինի սաների հետ։ Բիլանը ինքն էլ հույս ունի, որ արագ կապաքինվի, չէ՞ որ հիմա նրան չի կարելի հիվանդանալ. աշխատանքը շատ է։ Երեկ նա խոստովանել էր, որ ստիպում է իրեն աշխատել վերջին ուժերով։
Աղբյուր՝ NEWS.am STYLE
Категория: Новости | Просмотров: 8630 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar