Главная » 2017 » Февраль » 17 » About The Author * Sirusho
09:57
About The Author * Sirusho

Սիրանուշ Հարությունյան (հունվարի 7, 1987, Երևան), ավելի հայտնի է որպես Սիրուշո, հայ փոփ երգչուհի-երգահան և կոմպոզիտոր։ Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ստուդիական ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։ 2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[1] և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ 2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում: Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը։ Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»: 2012 թվականի դեկտեմբերի Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և ունենում է 2 միլիոնից ավել դիտում Յութուբում: 2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է «See» երգը՝ համագործակցությամբ հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ։
Категория: About The Author | Просмотров: 5630 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar